Սյունիքում 6 գյուղ է կարկտահարվել
Հասարակություն
Մայիսի 22-ին Սյունիքի մարզից հայտնել են, որ ժամը 08.45-08.50-ն ընկած ժամանակահատվածում տեղացած կարկտի հետևանքով վնասվել են Լեհվազ, Շվանիձոր, Վարդանիձոր գյուղերի, իսկ ժամը 09.20-09.40-ը` Շրվենանց, Նորաշենիկ, Ներքին Խոտանան գյուղերի և Կապան քաղաքի այգիներն ու ցանքատարածքները:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ Ստեղծվել է հանձնաժողով հասցված վնասի չափը պարզելու և գնահատելու համար:
Տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը