Ջոնի Դեպը՝ հնդկացիների կոմաչի ցեղի պատվավոր անդամ
Աշխարհ
Դերասան Ջոնի Դեպին պաշտոնապես ընդունել են հնդկացիական կոմանչի ցեղ, հաղորդում է Reuters-ը։ Արարողությունը տեղի է ունեցել մայիսի 16-ին, սակայն ԶԼՄ-ներն այդ մասին իմացել են միայն այժմ։ Ցեղի պատվավոր անդամի տիտղոսի պաշտոնական հանձնումը տեղի է ունեցել Ալբուկերկեում ԼաԴոննա Խարիսի տանը։ Վերջինս կոմանչիների շահերի պաշտպան ակտիվիստներից է։ Խարիսի խոսքերով, Դեպին ցեղ ընդունելու միտքը պատկանել է իրեն։
Ցեղի առաջնորդը հավանության է արժանացրել պատվավոր տիտղոսի վերագրումը, իսկ արարողությունից հետո Դեպին տրվել է նոր անուն՝ Մա Վու Մեյ, ինչը նշանակում է «դարձվոր»։ Դերասանն այժմ ոչ միայն ցեղի, այլև ԼաԴոննա Խարիսի ընտանիքի անդամ է։
Ջոնի Դեպը ծնվել է Կենտուկի նահագում և մի անգամ չէ, որ շեշտել է, որ իր նախնիների մեջ կան բնիկ ամերիկացի հնդկացիներ՝ չերոկիներ կամ կրիկներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ