Սիրիայի ընդդիմությունը կոպտորեն խախտում է «Անանի ծրագիրը». Սերգեյ Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մոսկովյան մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Սիրիայի ընդդիմությունն ու նրան աջակցող երկրները կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը և Քոֆի Անանի խնդրի խաղաղ կարգավորման ծրագիրը, հաղորդում է Ռիա նովոստին։
«Այդ ամենը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք ամբողջովին հաստատվել և ստորագրվել է ինչպես Սիրիայի իշխանությունների կողմից, այնպես էլ ընդդիմության բոլոր թևերի՝ սկսած զինված ապստամաբական խմբավորումներից, որոն պարտավորվել են դադարեցնել բռնությունները», – ասել է Լավրովը։
Լավրովը նշել է, որ Մոսկվան Սիրիայի իշխանություններին բազմիցս կոչ է արել իրականացնել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանի «խաղաղության ծրագիրը»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)