Եգիպտոսում ընտրատեղամասի մոտ ոստիկան է սպանվել
Աշխարհ
Եգիպտոսի նախագահական ընտրությունների ընթացքում Կահիրեի ընտրատեղամսերից մեկի մոտակայքում ոստիկան է սպանվել, հաղորդում է BBC Russian-ը։
Ըստ Al-Jazeera հեռուստաընկերության, ոստիկանը սպանվել է ընտրատեղամասում ընտրացուցակնները փակցնելու պահին նախագահի երկու թեկնածուների կողմնակիցների միջև տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով։
Հիշեցնենք, որ այսօր Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից 15 ամիս անց Եգիպտոսում անց են կացվում առաջին ժողովրդավարական նախագահական ընտրություններ։ Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում է12 թեկնածու։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ