Բին Լադենին մատնած բժիշկը դատապարտվել է 33 տարվա ազատազրկման
Աշխարհ
«Ալ–Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բին Լադենի թաքնվելու վայրի մասին ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչությանը տեղեկություններ հայտնած նրա անձնական բժիշկը Պակիստանում դատապարվել է 33 տարվա ազատազրկման, հաղորդում է BBC–ն։
Ըստ մեղադրող կողմի, բժիշկը շատ լավ իմացել է Աբոթաբադում գտնվող բնակարանի տեղը, որտեղ 2011–ին ԱՄՆ–ի հատուկ ծառայությունների կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում սպանվել է Բին Լադենը։
Աշխարհի նախկին համար մեկ ահաբեկիչի բնակարանում հայտնաբերված 6 հազար գաղտնի փաստաթղթերից 17–ը երեք շաբաթ առաջ հայտնվել է համացանցում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ