Երկկենցաղների շրջանում արագորեն վտանգավոր համաճարակ է տարածվում
Աշխարհ
Երկիր մոլորակի վրա երկկենցաղների շրջանում արագորեն վտանգավոր համաճարակ է տարածվում, որն առաջանում է սնկային վարակից։
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունների հիման վրա պարզվել է, որ սնկային վարակն ազդում է երկկենցաղների վրա՝ արագորեն մաշկից ներթափանցելով օրգանիզմի կենսական նշանակության օրգաններ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է սրտի կանգի, հաղորդում է Itar-Tass–ը։
Գիտնականների հավաստմամբ՝ համաճարակն ազդել է և վտանգի տակ դրել ավելի քան 200 տեսակի գորտերի գոյությունը։ Միևնույն ժամանակ պարզվել է, որ Եվրոպայի հարթավայրային տարածքներում գտնվող երկկենցաղներն ավելի դիմացկուն են և կարողանում են դիմակայել համաճարակին։
Համաճարակի տարածմանը նպաստում են մաքսանենգները, որոնք ամբողջ աշխարհում զբաղվում են գորտերի էկզոտիկ տեսակների անօրինական վաճառքով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ