Ռոնալդ Ռեյգանի որդին պահանջում է չեղյալ համարել իր հոր արյունը աճուրդի հանելու որոշումը
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի որդին հայտարարել է, որ առցանց աճուրդի դրված իր հանգուցյալ հոր՝ սրվակում պահվող արյունը կեղծ է, հաղորդում է FoxNews–ը։
«Դա այնքան ակնհայտ է, որ նման բան անողը ստախոս է», – ասել է Մայքլ Ռեյգանը։
Արյունը վաճառքի է դրվել PFC առցանց աճուրդ անցկացնող կայքում, որտեղ երեքշաբթի առաջարկվող գումարի հայտը մոտեցել է 12 հազար դոլարի։ Սակայն Մայքլ Ռեյգանը և «Ռոնալդ Ռեյգան բարեգործական հիմնադրամը» պահանջում են որպեսզի աճուրդի դրված արյունը փորձաքննության ենթարկվի։
PFC կայքը հայտնել է, որ այդ արյունն ի սկզբանե ձեռք է բերել մի կին՝ 1981-ին, Ռեյգանի՝ բժշկական ստուգում անցնելու ժամանակ։ Այդ կինը մահացել է 2010–ին՝ սրվակում չորացրած արյունը թողնելով որդուն, որն էլ իր հերթին ցանկություն է հայտնել վաճառել այն։
«Ռեյգանի հիմնադրամը» հայտնել է, որ եթե այդ սրվակի պարունակությունը հանգուցյալ նախագահի արյունն է, ապա դա պետք է նվիրաբերվի հիմնադրամին, սակայն սրվակի տերը դեռ պատասխան չի տվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)