Կյանքի հավանականություն Յուպիտերի արբանյակի վրա
Աշխարհ
Յուպիտերի արբանյակ Եվրոպայի վրա կարող է կյանք լինել՝ կարծում են ամերիկյան գիտնականները:
1989թ. միջմոլորակային «Գալիլեո» կայանի կողմից արված լուսանկարների վերլուծությունը եւ դրանց համեմատությունը Գրենլանդիայի սառցադաշտերի հետ թույլ են տալիս գիտնականներին ենթադրել, որ Եվրոպայի սառցադաշտերի տակ կա տաք ջուր: Բայց այս ամենը դեռ հիպոթեզ է, եւ դրա հաստատման համար պետք են լրացուցիչ հետազոտություններ:
Դրանք հնարավոր կլինեն, եթե Եվրոպային եւ Յուպիտերի մյուս արբանյակներին հասնի Երկրից ուղարկված տիեզերական սարքը: Դա կարող է իրականություն դառնալ տասնամյակի վերջում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ