Մեկնարկում է Անկախ ֆիլմերի 2-րդ համահայկական փառատոնը
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոն» հկ (նախագահ Ա. Հովհաննիսյան)՝ ս. թ. մայիսի 28-30-ը «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպում է «Անկախ ֆիլմերի համահայկական 2-րդ փառատոնը», որի մեկնարկը տրվել է 2011 թվականի մայիսի 28-30-ը: «Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոն» հկ-ն Հայաստանը ներկայացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում գործող «Համաշխարհային ոչ պրոֆեսիոնալ կինոյի միությունում» (UNICA): 2011-2012 թթ. «Անկախ ֆիլմերի համահայկական փառատոնի» ֆիլմերը մասնակցել են Լյուքսեմբուրգում, Բեռլինում, Շվեյցարիայում կայացած միջազգային կինոփառատոներին և արժանացել բազմաթիվ մրցանակների:
«Անկախ ֆիլմերի համահայկական փառատոնի» նպատակն է Հայաստանում և Սփյուռքում զարգացնել անկախ ֆիլմերի արտադրությունը, ինչպես նաև այս ոլորտում խթանել՝ տեղի և արտերկրի ներուժի համագործակցությունը:
Այս տարի «Անկախ ֆիլմերի համահայկական 2-րդ փառատոնի» ծրագրում ներառված են շուրջ 21 մրցութային ֆիլմեր՝ «Լավագույն ֆիլմ», «Ուսանողական ֆիլմ» (Կինոինստիտուտներ, քոլեջներ), «Երիտասարդական ֆիլմ» (մինչև 25 տարեկան), «Լավագույն սփյուռքահայ ֆիլմ» անվանակարգերում:
Լավագույն ֆիլմերը կմասնակցեն 2012 թ. օգոստոսին Բուլղարիայում կայանալիք UNICA-74 համաշխարհային փառատոնին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու