Էրդողանն անվտանգության խորհրդի նիստ է գումարել
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում իրականացված ահաբեկչության առնչությամբ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Լրագրողների համար դռնփակ նիստը շարունակվել է շուրջ երկու ժամ: Նիստին մասնակցել են վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխվարչապետեր Նուման Քուրթուլմուշը և Թուղրուլ Թուրքեշը, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայան և այլ բարձրաստիճան այրեր:
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին ահաբեկչություն է իրականացվել: Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի տվյալներով' օգտագործվել է 300-400 կգ պայթուցիկ նյութ: Երկրորդ պայթյունն իրականացրել է մահապարտը: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել' 155-ը:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)