«Facebook»-ի բաժնետոմսերի սեփականատերերը դատի են տվել Ցուկերբերգին
Աշխարհ
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի` Facebook-ի բաժնետոմսերի սեփականատերերը հայց են ներկայացրել դատարան Մարկ Ցուկերբերգի և «Morgan Stanley» ներդրումային բանկի դեմ՝ մեղադրելով նրանց գնորդներից ինտերնետային հսկայի արժեթղթերի գնի անկման մասին տեղեկատվությունը թաքցնելու մեջ։
Նյու Յորքի մանհեթենյան դատարան ներկայացված հայցադիմումում ասված է, որ պատասխանողները բաժնետերերից թաքցրել են արժեթղթերի կանխատեսվող գնի արագ անկման մասին տեղեկատվությունը։
Ավելի վաղ Միացյալ նահանգների ֆինանսների նախարարության տեսուչները գրություն էին ուղարկել «Morgan Stanley» ներդրումային բանկ` վաճառքի մեկնարկի դրությամբ արժեթղթերի սեփականատերերին անհրաժեշտ տեղեկատվությամբ չապահովելու առնչությամբ։ Սակայն բանկի ներկայացուցիչները կտրականապես հերքել էին բոլոր մեղադրանքները։
Վաճառքից 3 օր առաջ Facebook-ի արժեթղթերի արժեքը մեկնարկային 38 դոլարի նկատմամբ նվազել էր 18%-ով։
Անցած հինգշաբթի օրվա դրությամբ ընկերությունը գնահատվել էր 104 մլրդ դոլար, բայց հաշվի առնելով արժեթղթերի ներկայիս արժեքը՝ ընկերության գինը նկատելիորեն նվազել է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ