«Հայկական Ժամանակ». 102 դպրոցի տնօրենը, թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է
Հայկական Մամուլ
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գտնվող թիվ 102 դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը, պարզվում է, թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է, իսկ նրա դուստրը՝ Մանեն, նույն դպրոցի բարձր դասարանցի է: Ինչո՞վ է սա ուշագրավ: Խնդիրն այն է, որ youtube-ում հայտնված սկանդալային կադրերը, որտեղ երկու դեռահաս աղջիկներ դաժանորեն ծեծում ու ամենավերջին հայհոյանքներն են տալիս իրար, հենց այս դպրոցի սաներ են, իսկ Մանեի համադասարանցիները մտերիմ են ծեծկռտուքի մասնակից աղջիկների հետ: Չափազանց դժվար է ենթադրել, որ Մանեն հենց դեպքի օրերին՝ 2011-ի ապրիլին չի իմացել այս տհաճ միջադեպի մասին: Նույնքան դժվար է ենթադրել, որ իր իմացածի մասին անմիջապես չի պատմել մորը՝ դպրոցի տնօրենին: Գուցեև իմացել է ու պատմել, բայց Ռուզաննա Հայրապետյանը, ախր, շատ է զբաղված եղել աշխարհի ամենաթափանցիկ և ամենաարդար ընտրությունների կազմակերպմամբ: Երեկ թերթի թղթակիցը այցելել է թիվ 102 դպրոց և պարզել, որ տնօրենի բացակայության ժամանակ նրա որոշ գործառույթներ կատարում է դուստրը՝ Մանեն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ