«Չորրորդ ինքնիշխանություն». ԱԺ դահլիճում մնացած մինուճարը
Հայկական Մամուլ
«Երեկ՝ ժամը 14:30-ից ԱԺ դահլիճում վերջին հինգ տարվա ընթացքում ստեղծված ամենաանհեթեթ իրավիճակն է արձանագրվել: Նիստը նախագահել է Սամվել Բալասանյանը, ՀՀ կառավարության անունից զեկուցել է Տիգրան Դավթյանը, իսկ դահլիճում նստած է եղել մեկ-մինուճար պատգամավոր՝ ԲՀԿ նորընտիր անդամ Մուշեղ Պողոսյանը:
Անգամ նախարար Դավթյանը չի կարողացել զսպել ծիծաղը, երբ հարցը ներկայացնելուց առաջ դիմել է մինուճար Պետրոսյանին ու ասել՝ «հարգելի պատգամավորներ»: Պետոյանի շուրջ երեկ ԱԺ աշխատակազմում կատակում էին, թե նա նոր է ու դեռ չի հասկացել, որ կարելի է «թռնել» ԱԺ նիստից ու առանց հասկանալու էլ՝ մնացել է նստած՝ չնկատելով, որ դահլիճում միայն ինքն է»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ