«Հրապարակ». Սեյրան Սարոյանի հոր հոգեհանգստի ժամանակ ՀՀԿ–ԲՀԿ բարև–ողջյունները ջերմ են եղել
Հայկական Մամուլ
Սեյրան Սարոյանի հոր հոգեհանգստի ժամանակ ներկաների աչքից չի վրիպել այն, որ ԲՀԿ-ն բավականին ներկայացուցչական կազմով է եկել, ընդ որում այն նույն ժամին, երբ պետք է գար Սերժ Սարգսյանը: Ներկաները նաև նկատել են, թե որքան ջերմ են եղել բարև-ողջույնները դեռևս կոալիցիա չկազմած ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև: Գագիկ Ծառուկյանը, ըստ ՀՀԿ-ականների, որ երբեք չի բարևել ու ջերմություն չի դրսևորել ՀՀԿ ծերակույտի ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանի նկատմամբ, այդ օրն այնքան ջերմ ու ուժեղ է սեղմել վերջինիս ձեռքը, որ ոմանց թվացել է՝ «հեսա կկոտրի», ինչից էլ ՀՀԿ-ականները եզրակացրել են՝ կոալիցիա կլինի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ