«Ժողովուրդ». Արագածոտնի մարզպետը հիվանդանոցի բակում սկսել է լայնածավալ շինարարություն իրականացնել
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն Աշտարակի հիվանդանոցի բակում սկսել է լայնածավալ շինարարություն իրականացնել: Այդ նպատակով հիվանդանոցի բակում հատվել են ծառերը, և շինարարությունն արդեն մեկնարկել է: Իրազեկ աղբյուրները տեղեկացրել են, որ այնտեղ Սարգիս Սահակյանն իր համար հերթական բիզնես օբյեկտն է կառուցում՝ համատեղված առանձնատան հետ: Սակայն մարզպետը շարունակում է հերքել դա:
«Աշխարհում ուրիշ տեղ չկա՞ր, որ հիվանդանոցի բակում տուն սարքեմ... դեղատուն են կառուցում, ի՞նչ տուն: Ես ինձ թույլ չեմ տա՝ հիվանդանոցի բակում տուն սարքեմ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանել է մարզպետը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ