«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը դարձյալ հանդիպել է Գագիկ Ծառուկյանին
Հայկական Մամուլ
Մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից մինչ օրս ողջ երկիրը սպասում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատասխանին: Նրա «այո»-ից կամ «ոչ»-ից է կախված այսօրվա Հայաստանի ապագան, ինչը, մեղմ ասած, զավեշտալի է: Հանրապետական կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրություններում «ջախջախիչ» հաղթանակ տարավ, ըստ էության, իրավիճակի տերը չի: Երեկ Գիշեր ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը դարձյալ հանդիպել է Գագիկ Ծառուկյանին: Ըստ «Ժողովրւրդ»-ի տեղեկությունների՝ նրանց հետ է եղել նաև ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն կողմերն էլի համաձայնության չեն եկել: Ենթադրվում է, որ կոալիցիայի ձևավորման կոնսուլտացիաները կշարունակվեն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ