«Ժողովուրդ». ՀՀԿ-ում քննարկում են ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կրճատելու հարցը
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀԿ-ում ակտիվորեն քննարկում են ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կրճատելու հարցը: Հավանական է, որ իրար միացվեն ԱԺ արտաքին հարաբերությունների ու եվրաինտեգրացիայի, ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի, գյուղատնտեսության և ՏԻՄ, սոցիալական հարցերի և առողջապահության մշտական հանձնաժողովները: Ի դեպ, ԱԺ կանոնակարգում առկա բանաձևի համաձայն՝ ԱԺ անցած ուժերից միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, իրենց ստացած ձայների թվից ելնելով կարող են հանձնաժողովներում նախագահներ ունենալ, իսկ մյուս ուժերին հանձնաժողովի նախագահի պաշտոն կտրվի միայն այն դեպքում, եթե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց տեղը զիջեն: ԱԺ ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը թերթի հետ զրույցում ասել է, որ այս պահին ՀՀԿ-ում նման խնդիր բարձրացված չէ:
«Դա ԱԺ-ի և քաղաքական թիմերի խնդիրն է, ու եթե նպատակահարմար համարեն, ապա համապատասխան որոշում կկայացնեն: Բայց այս պահին նման հարց չկա դրված»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ