«Հրապարակ». էդվարդ Նալբանդյանին խիստ զայրացրել է իր մամուլի խոսնակի պահվածքը
Հայկական Մամուլ
Արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանին խիստ զայրացրել է իր մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պահվածքը: Բանն այն է, որ Տիգրան Բալայանը մամուլով մեսիջներ է տպագրել տալիս իր կարիերայի առաջընթացի մասին: Ամիսներ առաջ նա շրջանառության մեջ դրեց, թե իրեն պատրաստվում են պատգամավոր դարձնել ՀՀԿ համամասնական ցուցակով, սակայն ցուցակները կազմելուց հետո հայտնի դարձավ, որ նման բան գոյություն չունի: Վերջին օրերին էլ Բալայանը շրջանառության մեջ է դրել իր՝ Բելգիայում Հայաստանի դեսպան դառնալու հեռանկարը: ԱԳՆ թերթի աղբյուրների փոխանցմամբ, Էդիկ Նալբանդյանին հունից հանել են Բալայանի ձեռամբ շրջանառության մեջ դրված լուրերը: Նախարարը խիստ դիտողություն է արել մամլո խոսնակին՝ պահանջելով հստակեցնել իր ցանկությունները, և զգուշացրել է՝ եթե իրեն չի բավարարում մամլո խոսնակի պաշտոնը, դուրս գալ և զբաղվել նախընտրած գործով և ոչ թե ստահոդ լուրեր տարածել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ