«Առավոտ». «Այդ տեսակի համար այս տեսակ արարքները «բնական» են»
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Ես կոնկրետ փաստերի մասին տեղեկացված չեմ, որ կարողանամ արժեքավոր տեսակետ հայտնել»,- անդրադառնալով էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի՝ ԱԺ-ում բյուջեի քննարկման ընթացքում iPad-ով խաղեր խաղալուն՝ ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Առավոտի» հիշեցմանը, որ նախարարի այդ զբաղմունքը արձանագրել և հանրությանը ներկայացրել է «Երկիր Մեդիա» հետուստատեսությունը, պարոն Մարգարյանն ասաց, որ ինքը երեկ հեռուստացույց չի դիտել. «Ամեն դեպքում, դա տեսակի հարց է: Երբ մարդը չունի գաղափարական համոզմունքներ և հստակ արժեհամակարգ, այդ տեսակի համար այդ տեսակ արարքները «բնական» են»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ