«Երկիր». Ովքե՞ր են լինելու Աժ խմբակցությունների ղեկավարները
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով, արդեն հստակ է, թե ովքեր են լինելու Աժ խմբակցությունների ղեկավարները: Այսպես՝ ՀՀԿ խմբակցությունը դարձյալ կղեկավարի ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Թեև ԲՀԿ խմբակցության ղեկավարը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է, սակայն խմբակցությունը փաստացի կղեկավարի Վարդան Օսկանյանը, ով կդառնա ԲՀԿ խմբակցության քարտուղարը, եթե, իհարկե, ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չկազմի: ՕԵԿ-ը կղեկավարի Հեղինե Բիշարյանը: ՀԱԿ-ում Լևոն Զուրաբյանի՝ խորհրդարանական խմբակցության ղեկավար դառնալուն դեմ է Ստեփան Դեմիրճյանը: Ասում են՝ նա ղեկավար դառնալու մեծ ցանկություն ունի: «Ժառանգություն»-ում Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է, որ խմբակցությունը ղեկավարի Ռուբեն Հակոբյանը, որին դեմ են «Ազատ դեմոկրատները»՝ խմբակցության ղեկավարի նրանց թեկնածուն Խաչատուր Քոքոբելյանն է: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավարի հարցում դեռ վերջնական որոշում չկա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ