«Չորրորդ ինքնիշխանություն». Արմեն Երիցյանը բջջային հեռախոսը շպրտել է Արթուր Բաղդասարյանի ուղղությամբ
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով, օրերս բավականին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանի առանձնասենյակում: ԱԽՔ քարտուղարը դժգոհել է իր կուսակցության հավաքած տոկոսներից՝ դրա մեջ մեղադրելով Սերժ Սարգսյանին: Մասնավորապես՝ նա հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը «քցել» է իրենց և ոչինչ չի արել ՕԵԿ-ի շռնդալից մուտքը խորհրդարան ապահովելու համար: Բաղդասարյանը մի քանի հոգու ներկայությամբ նկատել է, թե այդ հինգ տոկոսը իրենք կարող էին հավաքել հենց միայն իր հրապարակային ելույթների հաշվին, խոսակցության ընթացքում Բաղդասարյանն այնքան է ոգևորվել, որ որոշել է հայհոյել Սերժ Սարգսյանին՝ միաժամանակ ընդգծելով, որ նա «քցող» է: Սերժ Սարգսյանին հայհոյելու պահին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ձեռքի բջջային հեռախոսը շպրտել է Արթուր Բաղդասարյանի ուղղությամբ, որը, ականատեսների վկայությամբ, դիպել է Բաղդասարյանի գլխին:
«ՉԻ». Մեզ մնում է Արթուր Բաղդասարյանի հայտարարությունների ֆոնին հիշեցնել Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ՕԵԿ-ը ցույց տվեց, որ ինքը բարոյական ուժ է: Բաղդասարյանի՝ Սարգսյանին հայհոյելու կտրվածքով այս միջադեպն այնքան խոսուն է, որ բոլոր մեկնաբանություններն ավելորդ են դառնում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ