«Հայկական Ժամանակ». Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը համաձայնության են եկել կոալիցիա կազմելու շուրջ
Հայկական Մամուլ
Այսօր երեկոյան, ժամը 20-ին նախատեսված է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որը վարելու է Սերժ Սարգսյանը: Այսօր տրվելու են բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք պետք է հնչեին դեռ անցյալ հինգշաբթի:
Երեկ թերթի թղթակիցը փորձել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից ճշտել՝ հնարավո՞ր է՝ նախօրեին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հրդեհի պատճառով գործադիրի նիստը չկայանա:
«Ոչ, անկախ ամեն ինչից, նիստը կայանալու է, եթե, իհարկե, որևէ արտառոց բան տեղի չունենա»,- հայտնել է Թադևոսյանը:
Մինչ այդ՝ երեկ, ըստ ՀՀԿ թերթի աղբյուրների, նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ընթացքում կողմերը վերջնական համաձայնության են եկել կոալիցիա կազմելու շուրջ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ