«Հայկական Ժամանակ». Ինչո՞ւ է ՀՀԿ-ն գաղտնի պահում, որ փուչիկների պայթյունից տուժածներին բարոյական վնասի փոխհատուցում է տվել
Հայկական Մամուլ
Թեև ՀՀԿ-ն հրաժարվում է բարձրաձայնել, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական հավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունից տուժածներին բարոյական վնասի փոխհատուցում են տվել, այնուամենայնիվ՝ դա իրականություն է: Դեռևս հիվանդանոցներում գտնվող երիտասարդների հետ զրույցում «ՀԺ»-ի թղթակիցը տեղեկացել է, որ ՀՀԿ-ի կողմից նրանց 250 հազար դրամ է տրվել, ևս 50 հազար դրամ էլ տվել են իրենց համայնքների ղեկավարները:
Իսկ թե ինչու իշխող հանրապետական կուսակցությունը չի ուզում, որ դրա մասին իմացվի, հայտնի չէ:
Որեմն՝ կարելի է ենթադրել, որ տուժածներին բաժանված այդ գումարնենրն ապօրինի են, չհայտարարագրված:
Կամ էլ՝ ՀՀԿ-ականերին առաջնորդելը ոչ թե սրտացավություն է եղել, այլ կաշառելու մղումը, որպեսզի տուժողները բողոքի ձայն չբարձրացնեն, և հենց դրա համար էլ գործել է գումար տալը գաղտնի պահելու «իշխանական բնազդը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ