Աուն Սան Սու Չժին 24 տարվա մեջ առաջին անգամ կմեկնի Թայլանդ
Աշխարհ
Բիրմայի դեմոկրատական ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժին 24 տավա մեջ առաջին անգամ արտասահմանյան այց կկատարի։ Վերջինս Բանգկոգում մասնակցելու է Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Միջոցառմանը մասնակցելու է նաև Բիրմայի առաջնորդ Թեյն Սեյնը։ Հունիսին Սու Չժին կայցելի Նորվեգիա և Բրիտանիա, հաղորդում է BBC–ն։
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին երկրում իշխող ռազմական խունտայի օրոք 20 տարի գտնվել է տնային կալանքի պայմաններում։
Ավելի վաղ Բրիմայի դեմոկրատների առաջնորդը բազմիցս մտավախություն է հայտնել, որ եթե նա հեռանա երկրից, հնարավոր է, որ նրան այլևս չթողնեն վերադառնալ հայրենիք։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ