Մաթեմատիկոսները բացասական սեղմունակությամբ նյութ են հորինել
Աշխարհ
Ամերկյան մաթեմատիկոսներն առաջարկել են բացասական սեղմունակությամբ մետանյութերի ստեղծման համար նոր մոտեցում։ Նմանօրինակ նյութերը կսեղմվեն ձգելիս և կձգվեն սեղմելիս։ Աշխատանքը տպագրվել է Nature Materials պարբերականում, որի համառոտ բովանդակությունը ներկայացնում է Phys.Org-ը։ Տարօրինակ հատկություններով այս մետանյութի մշակման դրույթը հիմնված է երկու տիպի բաղադրիչ մասնիկների հստաակ ստրուկտուրավորման վրա։ Առաջարկված մոդելում ուժեղ կապով մասնիկների զույգերն առանձնացվում են թույլ փոխազդող զույգերով, որոնք նաև թույլ չեն տալիս ուժեղ կապով մասնիկներին մոտենալ իրար։
Երբ արտաքին ուժը փորձ է կատարում ձգել նյութը, առաջին հերթին կտրվում է թույլ փոխազդող մասնիկների կապը, ինչը հնարավորություն է տալիս ուժեղ փոխազդողներին մոտենալ միմյանց։ Արդյունքում կրճատվում է նյուտի երկայնական չափսը՝ այն սեղմվում է։
Հակառակ դեպքում, երբ արտաքին ուժը սեղմող է, ազատ մասնիկները ավելի ուժեղ են կապվում, ինչը բերում է արտաքինների վանման և նյութի ընդարձակման։
Աշխատանքում առաջարկված մասնիկները դեռ ենթադրական են։ Հեղինակները զբաղված են դեռևս համախմբի մաթեմատիական հատկությունների ուսումնասիրմամբ, այլ ոչ՝ քիմիական։ Հետազոտողների կարծիքով՝ նման մետանյութերը կարելի է կիրառել շարժվող սարքերի արտաքին պաշտպանությունն ապահովելու համար։
Մետանյութեր են կոչվում այն նյութերը, որոնց հատկությունները առաջին հերթին կախված են իրենց կառուցվածքից, այլ ոչ՝ դրանց բաղադրիչների քիմիական առանձնահատկություններից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ