«Երկիր». Աստված վերևում է, լրագրողները՝ ևս
Հայկական Մամուլ
«Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի դառը ճակատագրին, հավանաբար, չարժանանալու համար, պատգամավորների և նախարարների հայացքները երեկվա ԱԺ նիստում պարբերաբար ուղղվում էին դեպի վերև՝ լրագրողների համար նախատեսված օթյակ:
Կամ էլ փոձում էին պարզել, թե ինչպե՞ս է «Երկիր Մեդիայի» տեսախցիկին հաջողվել այդքան հեռվից որսալ բոլորի աչքից հեռու կատարվող անմեղ զբաղմունքը: Երեկվա նիստին մասնակցեց նաև Արմեն Մովսիսյանը: Որոշ ֆոտոլրագրողներ, ինչպես ասում են, կազմ պատրաստ, կանգնած էին օթյակում ինչ-որ հետաքրքիր կադր որսալու համար: Սակայն ամեն ինչ այս անգամ, բարեբախտաբար, անցավ առանց ցնցումների: Ո՛չ i-pad հայտնվեց հորիզոնում, ո՛չ էլ նարդի կամ շախմատ»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ