Վերջին զանգի նախաշեմին 5-7% գնաճ է նկատվում. Արմեն Պողոսյան
Հասարակություն
«Սպառողների ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանի ուսումնասիրությունների համաձայն՝ գների աճ է նկատվում այն ապրանքների և ծառայությունների, որ կապված են վերջին զանգի տոնակատարության հետ։ «Ստույգ թվերով խոսելը գրեթե անհնար է, բայց մոտ 5-7% գների աճ է նկատվում», – նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է ֆոտոծառայություններին, հագուստին, սրճարանների, տարածքների վարձակալությանը։
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանի համոզմամբ, վերջին զանգի տոնակատարության ճոխությանը այդքան մեծ տեղ տալը պայամանավորված է դպրոցների արժեքային համակարգի խեղաթյուրմամբ։ «Մեզ մոտ շրջանավարտը ոչ թե ավարտում է դպրոցը, այլ պրծնում է դպրոցից, ինչը ևս մեկ առիթ է մտածելու մեր միջնակարգ դպրոցի մակարդակի մասին», – նշեց Աթանեսյանը՝ հավելելով, որ դրա մասին է վկայում նաև համալսարան դիմողների ավելի ու ավելի ցածր մակարդակը։
«Ինչո՞ւ է դպրոցը ուշադրություն դարձնում ձևին. քանի որ բովանդակությունն է վատը դառնում։ Դպրոցը կամաց–կամաց կորցնում է իր առաքելությունը», – եզրափակեց սոցիոլոգը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի