Ի՞նչ շինարարություն, ի՞նչ բիզնես նպատակ. Արագածոտնի մարզպետը հերքում է
Քաղաքական
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Լուրեր.com-ի հետ զրույցում հերքեց մամուլում տարածված տեղեկությունը, թե ինքը Աշտարակի հիվանդանոցի բակում բիզնես նպատակներով սկսել է լայնածավալ շինարարություն իրականացնել:
«Այ մարդ, առավոտից զանգում են, ժամանակ չունեմ ամեն մեկիդ առանձին-առանձին պատասխանեմ: Մամուլում ինչ-որ բան կա՝ մամուլում ի՞նչ կա: Ի՞նչ շինարարություն, ի՞նչ բիզնես նպատակ: Խելագարություն»,- վրդովվեց մարզպետը:
Մեր հարցին, թե գուցե մարզպետը ոչ թե հիվանդանոցի, այլ մեկ այլ վայրում է շինարարություն իրականացնում է, Սահակյանն ընդգծեց, որ «Հայաստանի տարածքում ոչ մի տեղ բիզնես նպատակներով շինարարություն չի իրականացնում»:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ հիվանդանոցի բակում հատվել են ծառերը, և շինարարությունն արդեն մեկնարկել է և Սարգիս Սահակյանն իր համար հերթական բիզնես օբյեկտն է կառուցում՝ համատեղված առանձնատան հետ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը