Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը պատմական նշանակություն ունի. Էրդողան
Թուրքիա
Թուրքիայի և Ղազախստանի միջև առավել կարևոր նախագծերից մեկը կարող է դառնալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծի մինչև Ղազախստան շարունակելը:
Այդ մասին Աստանայում նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը՝ ավելացնելով, որ այդ նախագիծը շատ կարևոր է և ունի պատմական նշանակություն, հաղորդում է HurriyetDailyNews–ը։
«Այդ նախագիծը նաև տարածաշրջան բեռնափոխադրումների տեսանկյունից մեծ նշանակություն ունի: Այն Թուրքիան կվերածի լոգիստիկայի կարևոր կենտրոնի»,- ասել է նա:
Դրանից բացի, Էրդողանը հայտնել է Կասպից ծովում զբոսաշրջության և նավաշինության զարգացման ուղղության պլանների մասին:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)