Թուրքիայում նոր ահաբեկչության գործով յոթ մարդ է ձերբակալվել
Թուրքիա
Թուրքիայի Կայսերի քաղաքում դեկտեմբերի 17-ի առավոտյան իրականացված ահաբեկչական հարձակման գործով ձերբակալվել է 7 մարդ: Եվս հինգը հետախուզման մեջ են: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Նա տեղեկացրել է, որ ահաբեկչությունն իրականացրած անձի ինքնությունն արդեն պարզվել է: Նախարարը հայտնել է նաև, որ վիրավորների թիվն ավելացել է մեկով' հասնելով 56-ի: Նրանցից չորսի վիճակը ծանր է:
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Զինվորականներին տեղափոխող ավտոբուսի կողքը պայթեցվել է ավտոմեքենա: Պաշտոնական տվյալներով' զոհվել է 13 զինվոր, 56-ը վիրավորվել են: Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)