Սեպտեմբերի 11–ի ահաբեկչության գործով պահանջել են հարցաքննել Օբամային և Բուշին
ԱՄՆ
2001–ի սեպտեմբերի 11–ի Նյու Յորքի ահաբեկչությունների գործով մեղադրվող հինգ ամբաստանյալներից երեքի պաշտպանները դատարանին պահանջել են, որպեսզի այդ գործով հարցաքննվեն ԱՄՆ–ի ներկայիս նախագահ Բարաք Օբաման և նախկին նախագահ Ջորջ Բուշը, հաղորդում է Associated Press–ը։
Պաշտպանյալների պահանջը հայտնի է դարձել մայիսի 23-ին, որը դատարանին է ներկայացվել եմենցի ամբաստանյալ Ռամզի Բինալշիբայի, սաուդցի Մուսթաֆա Ահմադ ալ–Խավսավիի և պակիստանցի Ալի Աբդ ալ–Ազիզի փաստաբանների կողմից։ Նրանք դատարանին նաև պահանջել են հարցաքննել փոխնախագահ Ջո Բայդենին, գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին, սենատոր Լինդսի Գերմին, ինչպես նաև Պենտագոնի մի քանի պաշտոնյաների։
Փաստաբանները ձգտում են, որպեսզի դատարանը հիմնվի նաև ԱՄՆ–ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային ելույթների վրա, որը նույնպես կարող է լուրջ ազդեցություն ունենալ այգ գործի ընթացքի վրա։ Սակայն դեռ հայտնի չէ, թե դատարանն արդյոք հավանություն կտա այդ պահանջին։
Նշենք, որ 2001–ի սեպտեմբերի 11–ի ահաբեկչության գործով հինգ մեղադրալների դատավարությունը սկսվել է 2012–ի մայիսի 5–ից Գուանտանամոյի ռազմաբազայի զինվորական դատարանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)