Ըստ Խաչիկ Ստամբոլցյանի, նոր անձնագրերը վերցնողները հնարավոր է՝ հայտնեն դժոխքում
Հասարակություն
Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը կոչ է անում կտրականապես հրաժարվել հունիսի 1-ից շրջանառության մեջ դրվելիք նույնականացման քարտերից ու բիոմետրիկ անձնագրերից՝ պատճառաբանելով, որ դրանք պարունակում են չիպեր, որոնք անձնական տեղեկություններ են պարունակում անձի մասին:
«Իշխանությունը, վտանգը գիտակցելով, ընդառաջ գնաց ու օրենքի մեջ ձևակերպեց, որ մարդիկ կամավոր սկզբունքով կարող են որոշել: Եվրամիության խոշորագույն պետությունները դեմ են անհատական քարտին և չիպերով անձնագրերին: Համարում են, որ այդ տեղեկությունները կուտակելը մարդու իրավուքների ոտնահարում է»,-նշեց Ստամբոլցյանը:
Նրա խոսքով՝ փորձում են շահագրգռել՝ ասելով, որ վիզա հեշտ կստանք և այլն, գովերգում են, որ ստիպված լինենք վերցնենք այդ անձնագիրը և անհատական քարտը վերցնել: Ստամբոլցյանն ընդգծում է, որ եթե քաղաքացիները չիպով անձնագիրը չվեցնեն, հին անձնագիրը ուժի մեջ է մնում, և ժամկետը լրանալուց հետո պարտավոր են տալ հին տիպի անձնագիր:
Նրա համոզմամբ՝ այս ամենը տոտալիտար վերահսկողության նպատակ ունի, և հաջորդ քայլը չիպը մարմնի մեջ տեղավորելն է լինելու: Ստամբոլցյանը հայտնեց, որ չիպերը պարունակում են 666 թիվը, և քիչ չէ հավանականությունը, որ «մոլորյալները» հայտնվեն դժոխքում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը