Չինաստանն անհանգստացած է Ավստրալիայում ԱՄՆ–ի ռազմական ներկայության մեծացմամբ
Աշխարհ
Չինաստանը մտահոգություն է հայտնել Ավստրալիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը մեծացնելու՝ նախագահ Օբամայի հայտարարության վերաբերյալ։
«Ավստրալիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացումը, կարծում ենք՝ շատ անհարամար որոշում է տարածաշրջանի երկրների համար»,- ասել է Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Լյու Վեմինը։ Հաղորդում է "BBC" լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման Կանբերա այցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ հաջորդ տարի կմեծացնի իր ռազմական ներկայությունն Ավստրալիայի հյուսիսային մասերում։ Մասնավորապես, Դարվին քաղաքում հաջորդ տարի ԱՄՆ 250–ով կավելացնի ռազմածովային ուժերի քանակը։ Ավստրալիայի վարչապետ Յուլիա Գիլլարդն ավելացրել է, որ ընդհանուր հաշվով ԱՄՆ–ի ռազմական բազան կունենա 2.5 հազար զինվորական։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ