Բաղդադում ավարտվել է Իրանի և «Վեցնյակի» երկրների միջև բանակցությունները
Իրան
Իրանի և «Վեցնյակի» երկրների (ՄԱԿ–ի ԱԽ–ի 5 մշտական երկրներ և Գերմանիա) միջև քիչ առաջ ավարտվել է Բաղդադում ընթացող բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։
Բանակցությունների արդյունքները դեռ հայտնի չեն։ Չորեքշաբթի դիվանագետներին չէր հաջողվել համաձայնության հասնել։ Վեց երկրների ներկայացուցիչները Իրանին առաջարկ են արել դադարեցնել ուրանի հարստացումը։ Առաջարկի մանրամասները չեն հաղորդվում։
Ի պատասխան այդ առաջարկի, իրանական կողմը հայտարարել է, որ ուրանի հարստացումն իր իրավունքն է, ինչը չի կարող քննարկման առարկա դառնալ։ Ըստ իրանական կողմի ներկայացուցիչների, համաձայնագիրը դեռ հղկման կարիք ունի։
Նշենք, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ են համարվում Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ–ը և Ֆրանսիան։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ