Yahoo! ընկերությունը iPhone-ի և iPad-ի համար նոր դիտարկիչ է թողարկել
Հասարակություն
Yahoo!-ն ներկայացրել է իր նոր Axis հավելվածը, որը դիտարկիչի և որոնիչի նոր հիբրիդ է։ Այս մասին հայտարարված է Yahoo!-ի պաշտոնական բլոգում։
Axis-ը գոյություն ուներ որպես Chrome, Firefox, Internet Explorer и Safari դիտարկիչների հավելված iPod touch, iPhone և iPad սարքերում։ Ավելի ուշ կթողարկվի Android համակարգի համար, հաղորդում է CNET News-ը։
Դիտարկիչը օգտատերերին առաջարկում է որոնման միջադիր երկու հիմնական բաղադրիչներով՝ մուտքի տողով և որոնման արդյունքների հորիզոնական հատվածով, որում արդյունքները հայտնվում են ոչ թե տեքստի տեսքով, այլ՝ կայքերի մանրապատկերի։ Դրանք դիտարկել կարելի է մկնիկի անիվի շարժումով (համակարգչի վրա), կամ մատով (մոբիլ սարքերում)։
Բոլոր մնացյալ գործառույթները՝ էջադիրները, ընտրված կայքերը և արդեն բաց էջերը կարելի է սինխրոնացնել տարբեր սարքերի միջև։
Հավելվածն աշխատում է Bing համակարգում (որը զբաղեցնում է շուկայի մոտ 14%-ը) և տարածվում է անվճար, այն կարելի է ներբեռնել Axis կայքից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը