Nvidia-ն հայտարարում է $200 արժողությամբ քառամիջուկ պլանշետների թողարկման մասին
Աշխարհ
Nvidia ընկերությունը հայտարարել է Android համակարգի վրա հիմնված նոր քառամիջուկ պլանշետային համակարգիչների մշակման վերաբերյալ, որոնք կարժենան ընդամենը $200, հաղորդում է The Verge-ը՝ հղում կատարելով ընկերության փոխնախագահ Ռոբ Քսոնգերի (Rob Csonger) հայտարարությանը։
Մտահղացումը ստացել է Kai պայմանական անվանումը։ Պլանշետների հիմքում կդրվի արդեն գոյություն ունեցող Tegra 3 մոբիլ պրոցեսորի մշակված տարբերակը։ Ցածր գինը կապահովեն երկու գործոններ՝ նոր պրոցեսորում ավելի էժան բաղադրիչները և սակավ էներգածախս էկրանների կիրառումը։
Քսոնգերը չի հայտարարել պլանշետների թողարկման ժամանակի մասին և չի մասնավորեցրել, թե որ ընկերությունն այն կթողարկի։ Հայտնի է միայն, որ այն կաշխատի Android 4.x համակարգով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ