«Ռուսաստանը պետք պահաջի Ասադի հրաժարականը». Սիրիայի ընդդիմության առաջնորդ
Աշխարհ
Սիրիայի ընդդիմության ազգային խորհրդի նախագահ Բուրհան Գալյունն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դիմի Բաշար Ասադին՝ հրաժարականի պահանջով։ Այս մասին նա հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո` նոյեմբերի 15-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ։
«Մենք Արաբական երկրների լիգային ներկայացրել ենք ընդդիմության առաջարկները, որոնք Լիգան այժմ քննարկում է։ Այդ առաջարկների ընդունումը նոր ժամանակաշրջան կբերի Սիրիայի համար։ Իսկ այդ նոր ժամանակաշրջանը կգա, երբ արաբական պետությունները, ինչպես նաև Ռուսաստանը, Ասադին դիմեն հրաժարականի պահանջով»,– հայտարարել է Սիրիայի ընդդիմության առաջնորդը։
Վերջինս ավելացրել է, որ չի բացառում Սիրիայի իշխանությունների հետ բանակցելու հնարավորությունը՝ այն բանից հետո, երբ պաշտոնական Դամասկոսը պատրաստ կլինի անցնելու ժողովրդավարական համակարգի։ Ըստ Սիրիայի ընդդիմության առաջնորդի՝ իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությունը չկայանալու պատճառն Արաբական լիգայի կողմից Ասադի ռեժիմին առաջարկած հակաճգնաժամային փաթեթի չիրագործելն է։
Հաղորդում է "BBC" լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ