Կբարելավվի սոցիալական ծառայությունների աշխատանքը
Հասարակություն
Շարունակվում է երկրի մարզերում սոցիալական ծառայության ստորաբաժանումների ստեղծման գործընթացը։ Այսօրվա որոշումներից մեկով նման ստորաբաժանումների համար տարածք է տրամադրվել Շիրակի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում։ Փոփոխություններ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած «ՀՀ ներկրված արևածաղկի ձեթի իրացման մասին» որոշման մեջ, որի համաձայն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող 119 հազար ընտանիքի կտրամադրվի 3-ական շիշ արևածաղկի ձեթ։
ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ։
Սարդարապատի հերոսամարտին նվիրված տոնակատարության ընթացիկ ծախսերի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն տրամադրելու համար Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հատկացրել է մոտ 6 մլն, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր - Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանին՝ ավելի քան 4.7 մլն, «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ ավելի քան 4 մլն դրամ։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է ՀՀ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անցնելու փաստը հաստատող կտրոնն արտաքին տեսքով տարբերակել ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար բանկերից տրամադրվող տեխնիկական զննության կտրոնից՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար բացառելով բանկերից կտրոն ստանալու հնարավորությունը։
Լրացումներ կատարելով ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, կառավարությունն իրավական բավարար հիմքեր է ապահովել ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման համար, նպաստել քաղաքաշինության բնագավառում արդյունավետ և համագործակցված պետական վերահսկողության իրականացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։
Իր նիստում կառավարությունը նախկինում ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք միտված են առևտրի և ծառայությունների ոլորտի կարգավորմանը, սպառողների և տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանությանը, արտոնագրման գործընթացի բարելավմանը։
Կառավարության որոշմամբ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրվող վարկային ծրագրերի գծով տրամադրվող ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները ներդրվել են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալում, ինչի շնորհիվ ընկերության վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չի ավելանա, և սակագները չեն բարձրանա։
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության «Սթրես կենտրոն» ՓԲԸ բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով, ինչի շնորհիվ կվերականգնվի ընկերության նորմալ գործունեությունը, մասնավորեցման արդյունքում կավելանան պետբյուջեի մուտքերը։
Կառավարությունը 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց գույքային հարաբերությունները կարգավորող իր երեք նախկին որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ՝ շահառու հանդիսացող քաղաքացիներին հնարավորություն տալով առանց նոտարական վավերացման կնքել նվիրատվության պայմանագրեր։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը