Հայաստան կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատվիրակությունը
Արտաքին Քաղաքական
Մայիսի 25-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պատվիրակությունը: Ֆրանսիացի խորհրդարանականները հանդիպումներ կունենան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, կայցելեն Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ նրանց կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում