CNN. Յեմենի նախագահը խոստացել է հրաժարական տալ
Աշխարհ
Յեմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհը խոստացել է հեռանալ երկրի նախագահի պաշտոնից՝ համաձայն Յեմենի և տարածաշրջանային երկրների համագործակցության խորհրդի որոշած 90–օրյա ժամկետում։
«Երբ մենք վերջնական համաձայնության գանք և ստորագրենք այն, և երբ մենք համաձայնության գանք նաև իշխանության փոխանցման կառուցվածքի վերաբերյալ, և երբ տեղի ունենան ընտրությունները, այդ ժամանակ ել ես կհեռանամ նախագահի պաշտոնից»,– ասել է Սալեհը՝ «France 24»–ին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ արդեն ութ ամիս է՝ Յեմենում ընթանում են հակակառավարական ցույցեր և ընդդիմությունը պահանջում է արդեն 33 տարի Յեմենը նախագահող Ալի Աբդուլահ Սալեհի հրաժարականը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ