«Հայկական Ժամանակ». Այսօր ՍԴ–ն սկսելու է քննարկել ՀԱԿ դիմումը
Հայկական Մամուլ
Այսօր ՀՀ ՍԴ-ն սկսելու է բանավոր ընթացակարգով և դռնբաց նիստում քննարկել Հայ ազգային կոնգրեսի դիմումը' մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով Աժ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:
Կոնգրեսը ՍԴ-ից պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի' մայիսի 13-ին կայացրած թիվ 265-Ա' մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով Աժ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը և քվեարկության արդյունքները: Դիմումը ՍԴ-ում նեիկայացնելու է փաստաբան Վահե Գրիգորյանը, իսկ որպես պատասխանող հանդես է գալու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կոնգրեսի դիմումի քննաիկման ժամանակ զեկուցողներ են նշանակված ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանը և Արևիկ Պետրոսյանը:
Նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենալու մայիսի 31-ին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ