«Հրապարակ». ԲՀԿ-ական բիզնեսմենները Գագիկ Ծառուկյանի քայլից սրտնեղած են
Հայկական Մամուլ
ԲՀԿ չկայացած կոալիցիան, որոշ գործարարների համար կարող է կործանարար լինել: ԲՀԿ-ական բիզնեսմենները Ծառուկյանի քայլից սրտնեղած են ու վատ բաներ են կանխատեսում: Նրանք մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքը կվտանգի իրենց բիզնես-գործունեությունը: Այսինքն՝ իշխող ՀՀԿ-ն կհարկադրի գործարարներին ամբողջությամբ մտնել հարկային դաշտ, ինչը նրանց եկամուտներին խիստ հարված կլինի: Սակայն հոգու խորքում նրանք հույս են փայփայում, որ ամեն ինչ կհաղթահարվի: Ընդգծված խուճապային տրամադրություններ են տիրում նաև քաղծառայող ԲՀԿ-ականների մոտ: Գերատեսչություններում աշխատող շարքային ԲՀԿ-ականները մտավախություն ունեն, որ երբ իրենց գերատեսչություններն անցնեն ՀՀԿ-ի տիրաաետության տակ, հնարավոր է իրենք համալրեն գործազուրկների շարքը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ