«Ժողովուրդ». «Փարվանա» ռեստորանում կազմակերպված խնջույքի ժամանակ Սամվել Ալեքսանյանը գումար է բաժանել
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մայիսի 21-ին «Փարվանա» ռեստորանում ՀՀԿ-ի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գումար է բաժանել: Ներկա գտնվողները պատմել են, որ պատգամավորը փոքր տոպրակներով գումարը տալիս հայտարարել է, որ դա նախատեսված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրատեղամասերի աշխատողների համար՝ որպես լավ աշխատանքի խրախուսանք: «Ժողովուրդ»-ին երեկ չի հաջողվել Սամվել Ալեքսանյանից պարզաբանումներ ստանալ: Նրա հեռախոսն անհասանելի էր. հավանաբար Ալեքսանյանը զբաղված է համայնքի վերջին զանգը կազմակերպելու խիստ կարևոր գործով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ