«Ժողովուրդ». Պետբյուջեի հաշվին ՀՀ քաղաքացիները երկու տեսակի անձնագիր կունենան, որոնցից մեկը կլինի սոցքարտին փոխարինողը
Հայկական Մամուլ
Չնայած հայ հասարակության և հոգևորականների դիմադրությանը՝ 2003–ին մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսելով՝ ՀՀ-ում մեծ թափով շրջանառության մեջ դրվեցին սոցիալական քարտերը: Այդ ժամանակ գործադիր իշխանությունը ջանք չէր խնայում՝ մարդկանց համոզելու համար, որ սոցքարտը ոչ թե սատանայական չիպ է, այլ ընդամենը փաստաթղթերի շրջանառությունը հեշտացնելու պարտադիր միջոց: Սակայն այս տարվա հունիսի 1-ից սոցքարտերն այլևս պիտանի չեն լինի: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվական և վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց. «Յուրաքանչյուր տարի պետական բյուջեով հատկացվում է որոշակի գումար սոցքարտերի համար: 2012–ի հատկացված գումարի չափը կազմել է 140 միլիոն դրամ, որը, բնականաբար, կկիսվի, քանի որ քարտերը դուրս կգան շահագործումից»:
Հիմա էլ պետբյուջեի հաշվին ՀՀ քաղաքացիները երկու տեսակի անձնագիր կունենան, որոնցից մեկը կլինի սոցքարտին փոխարինողը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ