«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանից փորձել է պարզաբանումներ ստանալ
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով, երեկ ԲՀԿ-ի տարածած հայտարարությունից անմիջապես հետո հանդիպում է տեղի ունեցել ՀՀԿ ղեկավար կազմի ու Հովիկ Աբրահամյանի միջև, որոնց զրույցի հիմնական թեման վերաբերել է ԲՀԿ-ի կայացրած որոշմանը: Ասում են, Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանից փորձել է պարզաբանումներ ստանալ ստեղծված իրավիճակի առթիվ՝ ասելով, որ այս հարցը պարտադիր պատասխաններ է ուզում: Նույն լուրերի համաձայն, ասում են, որ Արգամիչը իր հերթին փորձել է արդարանալ ՀՀԿ ղեկավարության առաջ՝ ասելով, որ ինքն այս ընթացքում հանուն ՀՀԿ-ի իր ձեոքից եկածն արել է: Իսկ թե հետընտրական զարգացումներն ինչով կարող էին պայմանավորված լինել, Արգամիչը այդ առթիվ որևէ պատասխան չի տվել՝ նկատելով, որ ամեն մարդ ինքն է հարթում իր քաղաքական պլատֆորմը: Ստացված տեղեկության վերաբերյալ «ՉԻ»-ն փորձել է պարզաբանումներ ստանալ և՛ նախագահական նստավայրից, և թե՛ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակից, սակայն և՛ մեկի, և՛ մյուսի դեպքում հեռախոսները պարզապես լռում էին: Իսկ ինչ վերաբերում էր Հովիկ Արգամիչին, ապա նրան ուղղված հեռախոսազանզերը նույնպես մնացել են անպատասխան: Կարճ ասած՝ ՀՀԿ-ն անհասանելի էր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ