«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը զայրացած է Արտակ Շաբոյանի վրա
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը զայրացած է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանի վրա: Բանն այն է, թե Սարգսյանին տեղեկացրել են, թե Շաբոյանն իր ամեն մի քայլը զեկուցում է վարչապետ Տիգրան Սարգսյանին: Անգամ երբ պետք է ինչ-որ կազմակերպության տուգանի, Շաբոյանը «թույլտվություն» է հարցնում վարչապետից: Թերթը փորձել է լուրը ճշտել ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանից, որն ասել է. «Տեղեկատվությունը լիարժեք անհեթեթություն է, նման խոսակցություններ ընդհանրապես չկան: Պարոն Շաբոյանը լավ հարաբերություններ ունի և´ երկրի նախագահի, և´ վարչապետի հետ, ու որևէ խնդիր կամ բարկանալու առիթ չի եղել: Ավելին, հանձնաժողովի աշխատանքը շատ բարձր է գնահատվել, որը բազմիցս բարձրաձայնվել է: Իսկ տուգանքների առումով ասեմ, որ հանձնաժողովն անկախ է, և ոչ մի քննարկում չի լինում ո՛չ վարչապետի և ո՜չ էլ նախագահի հետ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ