Թուրքական ստորագրահավաք Գերմանիայում
Աշխարհ
Թուրքական "Haberturk" հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Գերմանիայում գործող Թուրքական երիտասարդական միությունը ստորագրահավաք է կազմակերպել՝ 2005 թ.-ի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևը չեղյալ հայտարարելու համար։
Կազմակերպության նախագահ Բեյհան Ելդըրըմը բոլոր Գերմանիայում ապրողներին իրենց ստորագրահավաքին միանալու կոչ է արել։ Նա նշել է, որ թուրքերին շատ է տխրեցրել Գերմանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։ Այժմ նրանք փորձում են այդ օրինագիծը նորից բերել քննարկման և ստիպել չեղյալ հայտարարել, ինչի համար էլ ստորագրահավաք են անում։
Թուրքերը հույս ունեն 50.000-ից ավելի ստորագրություն հավաքել։ Նրանք պատրաստվում են նաև խորհրդարանին ներկայացնել «1915-ի դեպքերի մասին» երկու գիրք։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ