«Երկիր». Փաստորեն, մարդկանց դժգոհությունները մեզանից արդարացի են, իրավունք ունեն դժգոհելու. Սերժ Սարգսյան
Հայկական Մամուլ
Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երկար խոսել է ներքաղաքական իրավիճակի և ԲՀԿ-ի հետ ունեցած կոնսուլտացիոն հանդիպումների մասին:
Նիստին ներկա հանրապետականների վկայությամբ՝ Սերժ Սարգսյանը նեղսրտած և խիստ զայրացած է եղել: Նա մի քանի անգամ կրկնել է, որ այժմ իրենք մենակ են մնացել, և մեղադրել է կուսակիցներին շատ խոսելու և ոչինչ չանելու մեջ:
«Փաստորեն, մարդկանց դժգոհությունները մեզանից արդարացի են, իրավունք ունեն դժգոհելու»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Ի դեպ, ի տարբերություն Գործադիր մարմնի նախորդ նիստի, այս անգամ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ բացարձակ չի շփվել և ինչպես արագ մտել է ՀՀԿ-ի շենք, այնպես էլ արագ հեռացել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ