Ֆրանսուա Օլանդը չնախատեսված այց է կատարել Աֆղանստան
Աշխարհ
Ֆրասիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարճատև այցով ժամանել է Աֆղանստան։ Այցը նախապես ծրագրված չի եղել, հաղորդում է France24–ը։
Ֆրանսիայի նորընտիր նախագահը ժամանել է Քաբուլ այնտեղ տեղակայված ֆրանսիական զորքի հետ հանդիպելու համար։ Օլանդին ուղեկցում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը և արտգործնախարարը։
Նշենք, որ Օլանդն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է մինչև 2012–ի ավարտն Աֆղանստանից ամբողջությամբ դուրս բերել ֆրանսիական զորամիավորումները, ինչը մեկ տարի ավելի շուտ է, քան Նիկոլա Սարկոզիի նախանշած ժամկետը։
Հիշեցնենք, որ Օլանդը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնել է մայիսի 15–ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ