Տաջիկստանի նախագահի որդին արժանացել է մեդալի
Աշխարհ
Տաջիկստանի նախագահի կրտսեր որդին՝ յոթերորդ դասարանի աշակերտ Սոմոն Էնոմալի Ռահմոնը, Բուխարեստում կայացած ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջազգային օլիմպիադայում նվաճել է ոսկե մեդալ։ Այս մասին տեղեկացնում է Азия-Плюс-ը։
Մրցանակը նրան շնորհվել է ծրագրավորման ոլորտում հաջողությունների համար։ 13-ամյա պատանին մշակել է 4 լեզուների համար էլեկտրոնային բառարան՝ տաջիկերեն, ռուսերեն, անգլերեն և թուրքերեն։ Բառարանի մշակման գործում իր մասնակցությունն է բերել ևս մի դպրոցական՝ Իսրոֆիլ Իսմոյլովը, որը նույնպես արժանացել է ոսկե պարգևի։
Տաջիկստանի ղեկավարը 9 երեխա ունի՝ 7 դուստր և 2 որդի։ Նրա ավագ որդին աշխատում է մաքսային վարչությունում և գլխավորում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան, իսկ ավագ դուստրը զբաղեցնում է փոխարտգործնախարարի պաշտոնը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ